ԿԳԱՃ – ն այսօր
«Առանց փողկապ» երկրորդ հանդիպումը ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ
Ս.թ. մարտի 20-ին, «Դիմակայունության դպրոց» ծրագրի շրջանակներում, տեղի ունեցավ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ «Առանց փողկապ» հանդիպման երկրորդ փուլը:
Արմեն Գրիգորյանն իր բացման խոսքում ներկայացրեց ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության շուրջ տարվող աշխատանքները՝ ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում:
Այնուհետ, ինտերակտիվ քննարկման ձևաչափով, Ծրագրի մասնակիցները հնչեցրին հարցադրումներ Հայաստանի էներգետիկ անվտանգության, Հայաստանի դեմ ծառացած հիբրիդային մարտահրավերների, Հայաստան-Իրան, Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների վերաբերյալ:
