Ողջույնի խոսք | Կիրստի Նարինեն

Հարգարժան պարոն վարչապետ, փորձագետներ, վերլուծաբաններ, Անվտանգության խորհրդի քարտուղար, դիվանագիտական համայնքի թանկագին գործընկերներ, բոլոր նրանք, ովքեր հոգ են տանում դիմակայուն Հայաստանի մասին, և, իհարկե, թանկագին Արմինե Մարգարյան, ով այսօրվա միջոցառման սիրտն է, հոգին և միտքը։
Սա իմ վեցերորդ տարին է՝ Հարավային Կովկասի բոլոր երեք երկրներում Ֆինլանդիայի դեսպանի պաշտոնում։ Հագեցած տարիներ էին: Այս ժամանակահատվածը մեկնարկեց պատերազմով և այժմ նշանավորվել է ինչպես շոշափելի արդյունքների հասած խաղաղ գործընթացով, այնպես էլ ավելի ամուր Հայկական պետականության աճող հայեցակարգով։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպումներն ու ստորագրված փաստաթղթերը թե՛ պատմական էին, թե՛ հիմնարար՝ տարածաշրջանում անվտանգության և բարեկեցության հետագա ամրապնդման տեսանկյունից։ Եվ, պարոն վարչապետ, Ձեր քաջարի պետական մտածողությամբ առաջնորդությունը արժանի է մեր անսահման հարգանքին։
Նման միջոցառումները չեն ծնվում վակուումում։
Երբ մենք Արմինե Մարգարյանի հետ 2024 թվականի սկզբին առաջին անգամ սկսեցինք քննարկել այս համաժողովի հայեցակարգերը կամ թեմաները, Հայաստանում արդեն իսկ տեղի էին ունենում ակտիվ ներքին քննարկումմներ։ Աշխատանքներ էին տարվում Ազգային անվտանգության ռազմավարության ուղությամբ։ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն արդեն այցելել էր Ֆինլանդիա, Էստոնիա և այլ երկրներ։ Ձեր թիմն այցելել էր տարածաշրջան:
Զուգահեռաբար Եվրոպական անվտանգության շուրջ բանավեճն էր ընդլայնվում՝ Ուկրաինայում Ռուսաստանի ապօրինի ագրեսիվ պատերազմի ֆոնին, ինչն իր հերթին փոխեց անվտանգության ընկալումն ու բովանդակությունը Եվրոպայում։ Ես, այնուամենայնիվ, կարծում եմ՝ մենք պատրաստ չէինք, որ զարգացումներն այդքան արագ ընթացք կունենան և մեզ կհասցնեն այն կետին, որտեղ գտնվում ենք այսօր:
Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ դրա համար։ Իմ երկրի նախագահը՝ Ալեքսանդր Ստուբը, ով վերջին շրջանում շատ ակնառու դեր է ստանձնել Եվրոպայում խաղաղաշինության գործում, միշտ այնքան պարզ բյուրեղացնում է, կամ կարծես թե առաջարկում է մեզ ձևակերպել մերմիտքը երեք կետերով։ Կփորձեմ հետևել այդ օրինակին:
Այսպիսով, ի՞նչ է նշանակում համապարփակ անվտանգություն։ Դա իրականում մտածելակերպ է, որն ունի ազգային առանձնահատկություններ: Սակայն դրա բուն էությունը կայանում է այն գիտակցման մեջ, որ ինչպես սպառնալիքներն են համապարփակ, այնպես էլ դրանց անվտանգային առումով արձագանքները պետք է լինեն համապարփակ։
Ֆինլանդիայի նախկին նախագահը՝ Սաուլի Նիինիստյոն, այս տարվա սկզբին «Ավելի ապահով միասին. Ամրապնդելով Եվրոպայի քաղաքացիական և զինվորական պատրաստվածությունն ու մարտունակությունը» խորագիրը կրող զեկույց է ներկայացրել Եվրոպական միության համար։ Կարևոր է, որ ճգնաժամային իրավիճակներում հասարակությունները նույնպես կարողանան գործել։
Սպառնալիքների գնահատումը պետք է իրականացվի՝ արտացոլելով ազգային պարամետրերը, բայց դրանցից բոլորը կարծես թե պահանջում են համահասարակական և համակառավարական մոտեցում, պարտավորություն և ներգրավվածություն։ Ազգային անվտանգության համակարգը պետք է հնարավորություն տա բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ներդրում ունենալ անվտանգության ապահովման գործում, դա անել։ Եվ սա նշանակում է, որ ռազմական կարողությունները մեծ նշանակություն ունեն, և դրանց նշանակությունը երբեք չպետք է անտեսվի, բայց դրանք պետք է լրացվեն այլ գործոններով, քանի որ մերօրյա անվտանգային մարտահրավերներն ավելի ու ավելի հիբրիդային են ու բարդ, ինչը պահանջում է բազմաշերտ և բազմակողմանի ուշադրություն։
Այստեղ կա նաև գենդերային տարր, ինչպես արդեն նշեց Արմինեն։ Անվտանգության նեղ ընկալումը կանանց դուրս է թողնում գործընթացից, և դա մենք մեզ թույլ տալ չենք կարող՝ լինի փորք թե մեծ երկիր:
Այնուամենայնիվ, այս ամենը պատճենվող համակարգեր չեն: Ամեն երկիր ստեղծում է իր համակարգը՝ իր համար, և այն արդյունավետ է միայն տվյալ երկրի իրականության համատեքստում: Երկրորդ՝ բոլոր հասանելի ռեսուրսների օգտագործումը կենսական նշանակություն ունի։
Ֆինլանդիայում և սահմանափակ ռեսուրսներ ունեցող ցանկացած երկրում մենք չենք կարող մեզ թույլ տալ մեկուսացված աշխատանք։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ շահագրգիռ կողմերի միջև համակարգման կամ հաղորդակցության բացակայություն։ Մենք պետք է և ցանկանում ենք համախմբել մեր ռեսուրսները և դրանք արդյունավետ օգտագործել։
Սա ենթադրում է պետական-մասնավոր գործընկերություն և քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցություն, ինչպես նաև պետական հատվածի միջգերատեսչական ռազմավարական տեսլական և գործառնական համագործակցություն։ Մի քանի օրինակ ներկայացնեմ։ Ես երկար տարիներ դիվանագետ էի Էստոնիայում, և այնտեղ մենք ունենք ոստիկանություն, սահմանապահ ծառայություն, մաքսատուն, այսինքն՝ երեք փորձագետներ, որոնք աշխատում են իրենց էստոնացի գործընկերների հետ, քանի որ անդրսահմանային խնդիրները միշտ ունեն բազմաթիվ տարրեր։
Նրանց անխափան համագործակցությունը երաշխավորում է նվազագույն ծախսերով առավելագույն խնդիրներ անդրսահմանային քրեական գործունեության համար: Մեկ այլ օրինակ՝ բազմաֆունկցիոնալ պարեկային «Տուրվա» նավը, որը նշանակում է «անվտանգություն» կամ «անվտանգ վայր», օգտագործվում է սահմանային վերահսկողության, ծովային անվտանգության, որոնողափրկարարական աշխատանքների, ինչպես նաև ձկնորսության վերահսկման և նավթային ու քիմիական նյութերի արտահոսքի արձագանքման համար։ Այսինքն՝ բոլոր այս գործառույթները մեկում։
Երրորդ, համապարփակ անվտանգությունը և համահասարակական մոտեցումը կարող են հիմնված լինել միայն ժողովրդավարության, հիմնարար ազատությունների և գործուն քաղաքացիական հասարակության վրա։ Ոչ մի ավտորիտար համակարգ չի կարող թույլ տալ քաղաքացիական ակտիվություն այս ոլորտում։ Ժողովրդավարությունը նաև պահանջում է բարձրորակ կրթություն, որպեսզի քաղաքացիները հասկանան, թե ինչ է կատարվում իրենց շուրջը և լինեն մեդիագրագետ, օրինակ։
Օրենքի գերակայությունը վստահություն է ձևավորում իշխանությունների նկատմամբ, բայց նույնքան կարևոր է նաև վստահությունը քաղաքացիների միջև։ Բևեռացումը խաթարում է ժողովրդավարությունը և հասարակության ներսում հանգեցնում բաժանարար գծերի ու թշնամանքի, ինչը բարենպաստ պայմաններ է ստեղծում արտաքին ազդեցության համար՝ այդպիսով թուլացնելով և՛ հասարակությունը, և՛ պետականությունը, և՛ անվտանգությունը։ Հայերը ընտրել են ժողովրդավարությունը, ինչը հազվագյուտ արժեք է այս տարածարջանում։
Հայաստանն ունի լավ հիմքեր համապարփակ անվտանգության համակարգի համար։ Հուսով եմ, որ առաջիկա քննարկումներն ու պանելները կարևոր բաղադրիչներ կավելացնեն բոլոր տեսակի անվտանգային սպառնալիքներին հակազդելու բարդ գլուխկոտրուկին։ Միջազգային համագործակցությունն այս ոլորտում աճում է և անհրաժեշտ է։
Մենք պետք է սովորենք միմյանցից։ Մենք բոլորս ունենք խոցելիություններ։ Մեզանում բոլորն ունեն խոցելիություններ։
Փորձի փոխանակումն ու միմյանցից սովորելը կօգնեն մեզ հաղթահարել դրանք: Մեր հակառակորդները չափազանց շատ են ձգտում օգտվել մեր խոցելիություններից և դրանք չարաշահել։ Այսպիսով, եկեք լինենք ավելի արագ և ավելի խելացի՝ դիմակայուն Հայաստան և դիմակայուն Եվրոպա կառուցելու գործում։
Շատ շնորհակալ եմ։