Ծրագիր 2025, Նորություններ

Պանել 5: Համապարփակ անվտանգությունը որպես հիբրիդային սպառնալիքներից պաշտպանվելու վահան

Ներկայիս փոփոխվող սպառնալիքների պայմաններում ազգային անվտանգության ապահովումն այլևս չի կարող սահմանափակվել միայն ռազմական ոլորտով։ Ժամանակակից հակառակորդներն ինտենսիվորեն դիմում են հիբրիդային գործիքակազմի կիրառմանը՝ նպատակ ունենալով ներսից ապակայունացնել բաց հասարակությունները և թուլացնել ժողովրդավարական ինստիտուտները։

Սույն պանելային քննարկումը կուսումնասիրի, թե ինչպես է համապարփակ անվտանգության մոտեցումը ծառայում որպես վահան հիբրիդային սպառնալիքների դեմ՝ համադրելով ռազմական պատրաստվածությունը, տնտեսական դիմակայունության, ամուր ինստիտուտների, հասարակական համախմբվածության և միջազգային համագործակցության հետ: Բանախոսները կներկայացնեն տարբեր երկրների և դաշինքների կողմից որդեգրած ռազմավարական արձագանքնման օրինակներ, ինչպես նաև կքննարկեն համակարգային դիմակայունության բարձրացմանը միտված համակարգային բարեփոխումների և բազմակողմ համագործակցության մեխանիզմների դերը:

Քննարկման արդյունքում լսարանն առավել խորքային պատկերացում կկազմի՝

  • Հիբրիդային սպառնալիքների կառուցվածքի և դրանց զարգացող բնույթի մասին
  • Ինչպես պետք է ազգային անվտանգության ռազմավարությունները ադապտացվեն բարդ և հիբրիդային ռիսկերին
  • Երկկողմ գործընկերությունների դերը՝ հիբրիդային սպառնալիքների դեմ կարողությունների ամրապնդման ու զսպման մեխանիզմները հզորացնելու գործում 
  • Ինչպես կարող է համահասարակական մոտեցումը (whole-of-society approach) չեզոքացնել խոցելիություններն ու ամրապնդել ժողովրդավարական դիմակայունությունը