- Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն | 2025
- «Քաղաքականությունից դեպի գործնական քայլեր. «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի ներառումը Հայաստանի պաշտպանական բարեփոխումներում. վերահսկողություն, հաշվետվողականություն և արդյունավետ անվտանգություն»
- Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն | 2024
ԿԳԱՃ նախագահ Արմինե Մարգարյանը մասնակցել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) կազմակերպած 15-րդ Անվտանգության ֆորումին
ԿԳԱՃ նախագահ Արմինե Մարգարյանը մասնակցել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) կազմակերպած 15-րդ Անվտանգության ֆորումին և հանդես է եկել որպես պանելիստ «Անվտանգային միջավայրը և մարտահրավերները» խորագիրը կրող պանելային քննարկմանը։
Տիկին Մարգարյանը, տարածաշրջանային և գլոբալ մարտահրավերներին դիմակայելու համատեքստում, ընդգծել է ասիմետրիկ լուծումների, ադապտացվելու, դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականության, հասարակական համախմբածության և համապարփակ պաշտպանության և անվտանգության մոդելի ներդման կարևորությունը:
Նա նշել է. «Վերջերս ես հաճախ ետ ու առաջ եմ անում, գնում եմ երկու տարի հետ, երեք տարի հետ, գրառումներ եմ կարդում, հարցազրույցներ եմ դիտում։ Ինչու՞, որովհետև նախկինում, որպես կանոն, անվտանգությունը մեր համար ունեցել է նեգատիվ նշանակություն, և երբ խոսել ենք անվտանգության մասին, միշտ խոսել ենք սահմանափակումների մասին, մարտահրավերների, սպառնալիքների և այլն: Կար ժամանակ, երբ մենք փորձում էինք որևէ անվտանգային հարց դիտարկելիս, դա լիներ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորում, դա լիներ Հայաստանի դիվերսիֆիկացում և այլն, որևէ հարց քննարկելիս, եթե փորձում էինք այն դիտարկել հնարությունների տեսանկյունից, դա, մեղմ ասած, այդքան էլ չէր ընկալվում։
Պարոն Գրիգորյանն ընդգծեց, որ հիմա գործընկերների հետ բանակցելիս, զրուցելիս, եթե նախկինում ավելի շատ ռիսկեր էին, մարտահրավերներն էին քննարկվում, հիմա հնարավորություններ: Եվ այո, ես կարծում եմ, որ դա ամեն քայլափոխին, ըստ էության, շատ տեսանելի է, որովհետև նույնիսկ այն ռիսկերը, որոնք առկա են, դրանց տողատակերում, մենք անընդհատ կարող ենք տեսնել հնարավորություններ: Հետևաբար, եթե վերադառնամ ձեր հարցին և փորձեմ ուղիղ պատասխանել, ապա, ես կարծում եմ, որ մեր անելիքները մեծ մասամբ մեր տնային աշխատանքի վերաբերյալ են։ Աշխարհը կարող է փոխվել, աշխարհը կարող է դառնալ վատը կամ լավը, մեր անմիջական ռազմավարական միջավայրը կարող է ավելի լավը լինել կամ ավելի վատը դառնալ, բայց եթե մենք մեր տնային աշխատանքը չենք անում, մենք չենք կարող ադապտացվել։ Ինչու՞ եմ ընդգծում հենց հատկապես ադապտացվել բառը, որովհետև մեր նման, մասնավորապես փոքրերի համար, և այս գլոբալ անորոշության ժամանակահատվածում թիվ մեկ անելիքը դա ադապտացվելու կարողություն ձևավորելն է»:
Տեսանյութի հղումը՝ https://www.youtube.com/watch?v=tYD9ZV8PYn0