«Կանայք և գլոբալ անվտանգության ճարտարապետությունը» մտակենտրոնը պատիվ ունեցավ մասնակցելու 2024թ. հունիսի 28-ին Թբիլիսիում տեղի ունեցած, Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի կողմից կազմակերպված «Խաղաղության և անվտանգության գործընթացներում կանանց մասնակցության ամրապնդում» թեմայով միջազգային համաժողովին:
Պանելային քննարկումների ընթացքում հարգարժան խոսնակներ Հյուսիսային Իռլանդիայից, Վրաստանից, Ադրբեջանից, Նիդերլանդներից, Մեծ Բրիտանիայից, Դանիայից, “ՄԱԿ-կանայք” կառույցից և Վրաստանում Եվրոապական Միության դիտորդական առաքելությունից անդրադարձան խաղաղության կառուցման և պահպանման գործում կանանց դերի տարբեր ասպեկտներին:
Համաժողովը ներառում էր նաև «Գենդերային ներառական խաղաղությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում» թեմայով կլոր սեղան – փակ դռների հետևում քննարկումը: ԿԳԱՃ նախագահ և հիմնադիր տիկին Արմինե Մարգարյանը պատիվ ունեցավ հանդես գալու որպես վերոհիշյալ քննարկման խոսնակ:
Հարավային Կովկասում երկարաժամկետ, արժանապատիվ և գենդերային ասպեկտների հաշվառմամբ խաղաղությունը բացարձակ առաջնահերթություն է, և անհրաժեշտ է համատեղ ջանքեր գործադրել «Կանայք, խաղաղությունն ու անվտանգությունը» օրակարգից բխող պարտավորությունների կատարումն առաջ մղելու համար անհրաժեշտ գիտելիքներ գեներացնելու, ինչպես նաև Հարավային Կովկասում գենդերային ներառական խաղաղաշինություն ապահովելու համար:
«Խաղաղության և անվտանգության գործընթացներում կանանց մասնակցության ամրապնդում» թեմայով միջազգային համաժողով
03
Jul