- Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն | 2025
- «Քաղաքականությունից դեպի գործնական քայլեր. «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի ներառումը Հայաստանի պաշտպանական բարեփոխումներում. վերահսկողություն, հաշվետվողականություն և արդյունավետ անվտանգություն»
- Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն | 2024
«Վերլուծելով Հայաստանի անվտանգային ճարտարապետությունը» խորագիրը կրող պանելային քննարկում
Ս.թ. սեպտեմբերի 18-ին՝ Համաշխարհային հայկական գագաթաժողով 2024-ի շրջանակներում, ԿԳԱՃ նախագահ Արմինե Մարգարյանը, որպես մոդերատոր, վարել է «Վերլուծելով Հայաստանի անվտանգային ճարտարապետությունը» խորագիրը կրող պանելային քննարկումը:
Պանելի բանախոսներն էին`
Քննարկման առաջին հատվածում ԿԳԱՃ նախագահը հասցեագրել է ՀՀ անվտանգային ճարտարապետությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, և ակտիվ քննարկման ընթացքում բանախոսները ներկայացրել են Հայաստանի արտաքին և ներքին անվտանգային մարտահրավերների և հնարավոր լուծումների վերաբերյալ իրենց մասնագիտական կարծիքները: Հայաստանի առջև ծառացած խնդիրների վերաբերյալ գործադիր, օրենսդիր, գիտական և քաղհասարակության շրջանակների մեկնաբանությունների մեկտեղումը պանելի ընթացքում հիանալի հնարավորություն էր համապարփակ պատկերացում կազմել արդի քաղաքական իրողությունների և դրանց հետագա հնարավոր զարգացումների վերաբերյալ:
Տիկին Մարգարյանը պանելային քննարկման երկրորդ մասը շարունակել է հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում ներկաները տասնյակ հարցեր են հղել բանախոսներին:
Պանելային քննարկման տեսագրությունը կարող եք դիտել ստորև