Նորություններ

Հանդիպում՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հետ

Հունվարի 20-ին «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» (ԿԳԱՃ) մտակենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանը հանդիպում է ունեցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հետ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցերի լայն շրջանակի՝ այդ թվում նաև կանանց ներգրավվածությանը վերաբերող թեմաներին:

Երկուստեք նախանշվել են համագործակցության հնարավոր ուղղությունները: