- Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն | 2025
- «Քաղաքականությունից դեպի գործնական քայլեր. «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի ներառումը Հայաստանի պաշտպանական բարեփոխումներում. վերահսկողություն, հաշվետվողականություն և արդյունավետ անվտանգություն»
- Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն | 2024
ԿԱՆԱՅՔ ԵՎ ԳԼՈԲԱԼ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈւԹՅՈւՆԸ (ԿԳԱՃ) ոչ քաղաքական, շահույթ չհետապնդող, ոչ կառավարական կազմակերպություն է: Այն հիմնադրվել է 2023 թվականին և իրեն դիրքավորում է որպես մտակենտրոն:
Մտակենտրոնի տեսլականն անվտանգ և դիմակայուն ապագան է, որտեղ ադապտացվող և ներառական անվտանգային էկոհամակարգերը նպաստում են խաղաղության ու ժողովրդավարության ամրապնդմանը և երաշխավորում են մարդու իրավունքները, մարդկային անվտանգությունն ու մարդկային արժանապատվությունը:
Մեր առաքելությունն է ձևավորել ադապտացվող և ներառական անվտանգային ճարտարապետություն, որն ի զորու կլինի կանխատեսել առաջացող և հիբրիդային սպառնալիքները, ամրապնդել հասարակական դիմակայունությունը, սատարել ժողովրդավարական կառավարումը և խթանել միջազգային համագործակցությունը՝ հանուն կայուն խաղաղության:
ՍԿԶԲՈւՆՔԵՐԸ
- Համագործակցային և գործընկերային հարաբերություններ
- Ժողովրդավարական կառավարում և մարդու իրավունքներ
- Համապարփակ և նորարարական մոտեցում
- Արհեստավարժություն, գերազանցություն, ներառականություն ու հաշվետվողականություն
- Բազմազանության և հավասարության նկատմամբ հարգանք
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐ
- Խթանել «հոլիստիկ անվտանգության» մտածողությունն ու «համահասարակական» (whole-of-society) և «համակառավարական» (whole-of-government) մոտեցումները
- Նպաստել Համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի (ՀՊԱՀ) ներդրմանը
- Խթանել անվտանգային ոլորտի ժողովրդավարական վերահսկողությունը
- Կամրջել քաղաքականությունը, պրակտիկան, գիտելիքն ու միջազգային փորձը անվտանգության և արտաքին քաղաքականության ոլորտում
- Աջակցել «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» ԿԽԱ օրակարգի տեղայնացմանն ու գործնական իմպլեմենտացմանը
- Զարգացնել անվտանգության և արտաքին քաղաքականության ոլորտի ներկա և ապագա մասնագետների, հետազոտողների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնագիտական կարողություններն ու ռազմավարական դերակատարումը
- Աջակցել խաղաղաշինական գործընթացներին