Ծրագիր 2025, Նորություններ

«Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» ծրագիր

2024 թվականին մեկնարկած «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» ծրագիրը «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» (ԿԳԱՃ) մտակենտրոնի առաջատար նախաձեռնությունն է, որն ուղղված է նպաստելու ներառական, փորձագիտական և միջազգային դերակատարների հետ երկխոսության միջոցով Հայաստանի Հանրապետության անվտանգային համակարգի արդիականացմանն ու ամրապնդմանը: Սույն նախաձեռնության մտահաղացումն առաջացել է ի պատասխան Հայաստանի անվտանգային ճարտարապետության վերանայման հրամայականի՝ պայմանավորված արտաքին և ներքին բազմաթիվ մարտահրավերներով:  

2024 թվականին ծրագիրն իրականացվել է Էստոնիայի, Ֆինլանդիայի և Շվեդիայի կառավարությունների աջակցությամբ՝ կիզակետում ունենալով համապարփակ պաշտպանության և անվտանգության տարբեր բաղադիչներ: Ծրագրի շրջանակներում հունիսի 5-6-ը Երևանում տեղի ունեցավ «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» խորագիրը կրող միջազգային անդրանիկ համաժողովը, որին հաջորդեցին թեմատիկ  քաղաքականության մշակման առաջարկներ, ինչպես նաև քաղաքական և հանրային գիտելիքահեն դիսկուրսի խթանմանը միտված հանրային իրազեկման աշխատանքներ:

Այս տարի ծրագրին միացել են նոր միջազգային գործընկերներ, մասնավորապես՝ Միացյալ Թագավորության կառավարությունը, էստոնական «Միջազգային Գործնական Փորձագետների Ցանցը» (PractNet), և շվեդական «Հեպատիկա» (Hepaticaհիմնադրամը: Գոհունակության է արժանի այն փաստը, որ բիզնես ոլորտը՝ հանձինսFINNIև «Ծաղկունք ռեստորան և Գլխատուն» ընկերությունների, ևս աջակցում է ծրագրին՝ ընդգծելով այն հանգամանքը, որ համապարփակ անվտանգության սկզբունքների  համաձայն, ի թիվս իշխանությունների, մտակենտրոնների, կրթական հաստատությունների և անհատների, պետության անվտանգության ապահովման դերակատար է համարվում նաև գործարար համայնքը

Ծրագրի այս տարվա թիրախը Հայաստանի Հանրապետության դիմակայանության ամրապնդմանն աջակցելն է՝ Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն 2025 միջազգային համաժողովի  ընթացքում դիմակայունության տարբեր բաղադրիչներին վերաբերող պանելային քննարկումների, դրանց հաջորդող հայաստանյան երիտասարդության, քաղաքացիական հասարակության և մեդիա ներկայացուցիչների համար նախատեսված վեբինարների շարքի, դրանց արդյունքում ձևավորվելիք ամփոփիչ փաստաթղթի և հետևողական հանրային իրազեկման աշխատանքների միջոցով: