Պանել 2: Ամրապնդելով դիմակայունությունը՝ Հայաստան – ԵՄ գործընկերության միջոցով. Հնարավորություններ և մարտահրավերներ

Հայաստան–Եվրամիություն դինամիկ զարգացող գործընկերությունը թևակոխել է նոր փուլ՝ հիմնված ընդհանուր արժեքների և երկուստեք համընկնող ռազմավարական շահերի վրա։ Երկու կողմերն էլ հրապարակայնորեն շեշտում են, որ հարաբերություններն այսօր խորհքային են առավել քան երբևէ։ Արդեն իսկ բանակցված Գործընկերության նոր օրակարգը հավակնոտ և հեռանկարային համագործակցության շրջանակ է սահմանում՝ ներառելով ժողովրդավարությանը, անվտանգությանը, կապակցվածությանը և տնտեսական դիմակայունությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև՝ հիբրիդային սպառնալիքների դեմ արձագանքման մեխանիզմների շուրջ համագործակցության հնարավորություններ:
Հայաստանում Եվրոապական միության առաքելությունը (ՀԵՄԱ) շարունակում է տեղակայված լինել Հայաստանում՝ մշտադիտարկելով և զեկուցելով իրավիճակը տեղում։ Հայաստանի Ազգային ժողովը վերջերս ընդունեց Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքը, իսկ Եվրահանձնաժողովն, իր հերթին, հաստատեց Հայաստանի վիզաների ազատականացման ճանապարհային քարտեզը։ Կողմերը նաև ստորագրել են Համագործակցության շրջանակային համաձայնագիր, ինչը հնարավորություն է տալիս Հայաստանին մասնակցել ԵՄ-ի կողմից իրականցվող գլոբալ առաքելություններին։
Միևնույն ժամանակ, հաշվի առնելով Հայաստանի անկայուն ռազմավարական միջավայրը և գլոբալ աշխարհաքաղաքական միջավայրում աճող անորոշությունը, Հայաստան–ԵՄ հարաբերություններում դեռևս կարող են ի հայտ գալ նոր մարտահրավերներ՝ ինչն իր հերթին ընդգծում է փոխվստահության, համատեղ շահերի վրա հիմնված դիմակայունության և արդյունքի վրա հիմնված համագործակցության կարևորությունը։
Այս պանելային քննարկումը լինելու է առաջանցիկ և իրատեսական երկխոսություն այն մասին, թե զարգացող Հայաստան–ԵՄ գործընկերությունն ինչպես կարող է աջակցել Հայաստանի ռազմավարական նպատակների իրականացմանը, այն է՝ ժողովրդավարական, հասարակական և տնտեսական դիմակայունության ամրապնդմանը և ազգային ինքնիշխանության բարձրացմանը։
Պանեյիստները կանդրադառնան հետևյալ թեմաներին`
- Հայաստան–ԵՄ քաղաքական և ինստիտուցիոնալ հարաբերությունների խորացումն ինչպես է նպաստում Հայաստանի ազգային և հասարակական դիմակայունության ամրապնդմանը
- Արտաքին քաղաքականության և անվտանգության ոլորտում Հայաստան – ԵՄ համագործակցության նոր ուղղությունները՝ ներառյալ պաշտպանություն, հիբրիդային սպառնալիքներին դիմակայություն և տեղեկատվական ամբողջականության ապահովում
- Առկա ռազմավարական խոցելիություններն ու ընդհանուր անվտանգային նպատակները
- Դիմակայունության և բարեփոխումների նկատմամբ ընդհանուր հանձնառությունն ինչպես է աջակցում և՛ Հայաստանի ազգային առաջնահերթությունների, և՛ Եվրամիության ռազմավարական շահերի իրագործմանը
- ԵՄ առաքելության (ՀԵՄԱ) դերը տարածաշրջանային կայունության ամրապնդման և Հայաստան–ԵՄ զարգացող գործընկերության խթանման հարցում