Պանել 6: Կոգնիտիվ սահմանագիծ. Արտաքին տեղեկատվական մանիլուլյացիայի և միջամտության դեմ ռազմավարական հաղորդակցություն և պաշտպանություն

21-րդ դարում հակամարտություններն այլևս չեն ընթանում միայն ֆիզիկական մարտադաշտում։ Այսօր, մարդկային միտքը ռազմավարական մրցակցության հիմնական դաշտն է։ Արտաքին տեղեկատվական մանիպուլյացիան և միջամտությունը՝ ապատեղեկատվական արշավներից և դավադրության տեսությունների տարածումից մինչև դիփֆեյքեր և թիրախավորված մանիպուլյացիաներ, դարձել է ամենակործանարար և ապակայունացնող հիբրիդային ագրեսիայի ձևերից մեկը։
Սույն պանելային քննարկումը կընդգծի պրոակտիվ հաղորդակցության էկոհամակարգերի կարևորությունը, որն ի զորու է պահպանել հասարակական վստահությունն ու սոցիալական համախմբվածությանը՝ նույնիսկ ագրեսիվ նարատիվների պատերազմների պայմաններում։ Քննարկումն ի ցույց կդնի ռազմավարական հաղորդակցության և կոգնիտիվ դիմակայունության վճռորոշ դերը՝ օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաներից և ազդեցությունից ժողովրդավարական հասարակություններին պաշտպանելու գործում։ Այն ներկայացնելու է, թե ինչպես են ապատեղեկատվության արշավները խաթարում հասարակության վստահությունը, ոչնչացնում ազգային համախմբվածությունը և թուլացնում ժողովրդավարական ինստիտուտները, և ինչպես կարելի է դիմակայել այդ սպառնալիքներին ՝ չվտանգելով թափանցիկության և բազմակարծության սկզբունքները:
Պանելիստները կանդրադառնան հետևյալ թեմաներին`
- Օտարերկրյա տեղեկատվական գործողությունների մեխանիզմներն ու նպատակները՝ Հայաստանում և գործընկեր պետություններում
- Կառավարության, լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության կողմից վաղ հայտնաբերման, պատճառների բացահայտման և համակարգված արձագանքման գործիքները
- Լավագույն փորձը ռազմավարական հաղորդակցության, նարատիվային դիմակայունության և քաղաքացիների ու համայնքների թվային գրագիտության բարձրացման ոլորտում
- Ինչպես ապահովել Էթիկական հավասարակշռությունը՝ անվտանգության կարիքների և ժողովրդավարական ազատությունների միջև