- Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն | 2025
- «Քաղաքականությունից դեպի գործնական քայլեր. «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի ներառումը Հայաստանի պաշտպանական բարեփոխումներում. վերահսկողություն, հաշվետվողականություն և արդյունավետ անվտանգություն»
- Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն | 2024
Ողջույնի խոսք | Արմինե Գ. Մարգարյան
Հայաստանի Հանրապետության վարչապետ,
Անվտանգության խորհրդի անդամներ,
Կառավարության անդամներ,
Ազգային ժողովի պատգամավորներ,
Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված Դեսպաններ,
Հարգելի հյուրեր,
Բարի գալուստ Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն – 2025 միջազգային համաժողով:
Համաժողովը հանդիսանում է է «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» մտակենտրոնի կողմից իրականացվող «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» ծրագրի բաղկացուցիչը: Այս տարի մեր թիրախը Իրական Հայաստանի դիմակայունությանն աջակցելն է: Առաջիկա երկու օրերի ընթացքում, վեց պանելային քննարկումների ժամանակ քննարկվելիք հարցերը ծագել են Հայաստանի պետականությունը ամրապնդելու հրամայականից և արտացոլում են իրական Հայաստանի իրական կարիքները:
Տարածաշրջանային զարգացումներն ու գլոբալ աշխարհակարգի փոխակերպումները բնորոշվում են գերտերությունների միջև մրցակցության աճով, տարածաշրջանային անկայունությամբ, հիբրիդային սպառնալիքներով և վիճարկվող դաշինքներով: Այս ամենը ստիպում է Հայաստանին և գործընկեր պետություններին շարունակաբար ադապտացվել, բազմազանեցնել արտաքին գործընկերային հարաբերությունները և ամրապնդել ներքին համախմբվածությունը:
Հիբրիդային սպառնալիքներից մինչև արտաքին տեղեկատվական մանիպուլյացիա և միջամտություն՝ սրանք մարտահրավերներ են, որոնց այսօր բախվում են նւոյնիսկ ամենահաստատված ժողովրդավարությունները: Սրանք մարտահրավերներ են, որոնք միտված են ներսից ապակայունացնելու բաց հասարակությունները և թուլացնելու ժողովրդավարական ինստիտուտները:
ինչպե՞ս վերահաշվարկել պաշտպանական և անվտանգային դիրքավորումը՝ արձագանքելու համար առկա և առաջացող սպառնալիքներին։ Ինչպե՞ս վերածել հասարակական դիմակայունությունը ազգային պաշտպանության ռազմավրական ակտիվի: Ինչպե՞ս ձևավորել դիմակայունության համընդհանուր ազգային նարատիվ, որը կմիավորի կառավարություններին, հասարակություններին և ինստիտուտներին: Ինչպե՞ս է Հայաստան – ԵՄ նոր գործընկերության օրակարգը նպաստելու Հայաստանի ազգային առաջնահերթությունների, և՛ Եվրամիության ռազմավարական շահերի իրագործմանը: Ինչպե՞ս է կանանց ներգրավումը պաշտպանության և ռազմական որոշումների կայացման գործընթացներում բարձրացնում զինված ուժերի օպերատիվ արդյունավետությունը, ինստիտուցիոնալ լեգիտիմությունը և ժողովրդավարական հաշվետվողականությունը: Եվ վերջապես, ինչպե՞ս կառուցել այնպիսի զինված ուժեր, որը ռազմավարական առումով ինտեգրված կլինի ազգային դիմակայունության համար այդքան անհրաժեշտ համահասարակական մոտեցմանը։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները տալու են Համաժողովի պանելիստները՝ իրենց ոլորտում առաջատար հայաստանյան և օտարերկրյա մասնագետները, պետական պաշտոնյաները:
Ուր կտանեն պանելային քննարկումները՝ դժվար է կնախատեսել, բայց, վստահաբար, քննարկումները հիմնված են լինելու Համաժողովի կարգախոսի վրա՝ Նոր իրողություններ. Խելամիտ անվտանգություն. Համատեղ դիմակայունություն: