- Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն | 2025
- «Քաղաքականությունից դեպի գործնական քայլեր. «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի ներառումը Հայաստանի պաշտպանական բարեփոխումներում. վերահսկողություն, հաշվետվողականություն և արդյունավետ անվտանգություն»
- Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն | 2024

ԿԳԱՃ–ը մեկնարկում է նոր հետազոտական ծրագիր՝ ուղղված «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգիինտեգրմանըՀայաստանիպաշտպանականբարեփոխումներում
«Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» (ԿԳԱՃ) մտակենտրոնը հայտարարում է «Քաղաքականությունից դեպի գործնական քայլեր. «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի ներառումը Հայաստանի պաշտպանական բարեփոխումներում. վերահսկողություն, հաշվետվողականություն և արդյունավետ անվտանգություն» հետազոտական ծրագրի մեկնարկը:
Հետազոտության նպատակներն են՝
• գնահատել, թե ինչպես են ԿԽԱ սկզբունքները ներառվում Հայաստանի ընթացիկ պաշտպանական բարեփոխումներում,
• ուսումնասիրել գործող վերահսկողական և հաշվետվողական մեխանիզմների արդյունավետությունը,
• ներկայացնել գործնական և ապացույցների վրա հիմնված առաջարկություններ՝ միտված առավել ներառական, արհեստավարժևդիմակայունպաշտպանականհամակարգիձևավորմանը։
Ծրագիրն իրականացվում է Վրաստանում ՆԱՏՕ–ի կապի գրասենյակի (Հայաստանում հավատարմագրված) ֆինանսական աջակցությամբ։ Հետազոտությունը կհրապարակվի 2026 թ. փետրվարիկեսերին՝հայերենևանգլերենլեզուներով։
Այս նախաձեռնությամբ ԿԳԱՃ–ը շարունակում է իր առաքելությունը՝ նպաստելով անվտանգային ոլորտի ժողովրդավարական կառավարմանը, գենդերային զգայուն բարեփոխումներին և կանանց նշանակալի ներգրավվածությանը Հայաստանի պաշտպանական ու անվտանգային կառույցներում։