- Դիմակայունության դպրոց
- Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն | 2025
- «Քաղաքականությունից դեպի գործնական քայլեր. «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի ներառումը Հայաստանի պաշտպանական բարեփոխումներում. վերահսկողություն, հաշվետվողականություն և արդյունավետ անվտանգություն»
- Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն | 2024
«Առանց փողկապ» հանդիպում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ
Ս.թ. մարտի 18-ին, «Դիմակայունության դպրոց» ծրագրի շրջանակներում, տեղի ունեցավ երիտասարդների համար «Առանց փողկապ» առաջին հանդիպումը՝ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ:
Արմեն Գրիգորյանն իր բացման խոսքում ներկայացրեց օգոստոսի 8-ին հաջորդիվ ձևավորված Հայաստանի անվտանգային միջավայրի առանձնահատկությունները, ժողովրդավարության և Համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի միջև կապը, Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի զարգացումները, ինչպես նաև բալանսավորման և բալանսավորված արտաքին քաղաքականության արդյունքները՝ ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում:
Այնուհետ, անկաշկանդ մթնոլորտում տեղի ունեցավ ինտերակտիվ քննարկում ԱԽ քարտուղարի և երիտասարդների միջև: Ծրագրի մասնակիցները հնչեցրին հարցադրումներ Հայաստանի դեմ ծառացած հիբրիդային մարտահրավերների, Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացի, Թուրքիայի հետ սահմանի բացման և Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ: