ԿԳԱՃ
ՄԵՐ ՏԵՍԼԱԿԱՆԸ
Մենք պատկերացնում ենք այնպիսի ապագա, որտեղ կանայք հնարավորություն կունենան հավասար և իմաստալից կերպով մասնակցել տարածաշրջանային, միջազգային խաղաղության և անվտանգության որոշումների պլանավորմանն ու կայացմանը՝ ի շահ հուսալի, կայուն և անխափան գլոբալ անվտանգության ճարտարապետության հաստատման:
ԿԳԱՃ
ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Մեր առաքելությունն է խթանել և ամրապնդել կանանց դերը և նրանց որոշումների կայացման լիազորությունները Հայաստանի Հանրապետության արտաքին և անվտանգային քաղաքականությունների ձևավորման ու կիրարկման, տարածաշրջանային և գլոբալ հակամարտությունների կանխարգելման, լուծման ու խաղաղաշինության գործընթացներում:
ԿԳԱՃ
ՄԵՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
- Համագործակցային և գործընկերային հարաբերություններ
- Ժողովրդավարական կառավարում և Մարդու իրավունքներ
- Համապարփակ և նորարարական մոտեցում
- Գիտելիքը՝ որպես արժեք
- Արհեստավարժություն, գերազանցություն, ներառականություն ու հաշվետվողականություն
- Բազմազանության և հավասարության նկատմամբ հարգանք
- Կայունություն