ԿԱՆԱՅՔ ԵՎ ԳԼՈԲԱԼ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈւԹՅՈւՆԸ (ԿԳԱՃ) ոչ քաղաքական, շահույթ չհետապնդող, ոչ կառավարական կազմակերպություն է: Այն հիմնադրվել է  2023 թվականին և իրեն դիրքավորում է որպես մտակենտրոն:

Մտակենտրոնի տեսլականն անվտանգ և դիմակայուն ապագան է, որտեղ ադապտացվող և ներառական անվտանգային էկոհամակարգերը նպաստում են խաղաղության ու ժողովրդավարության ամրապնդմանը և երաշխավորում են մարդու իրավունքները, մարդկային անվտանգությունն ու մարդկային արժանապատվությունը: 

Մեր առաքելությունն է ձևավորել ադապտացվող և ներառական անվտանգային ճարտարապետություն, որն ի զորու կլինի կանխատեսել առաջացող և հիբրիդային սպառնալիքները, ամրապնդել հասարակական դիմակայունությունը, սատարել ժողովրդավարական կառավարումը և խթանել միջազգային համագործակցությունը՝ հանուն կայուն խաղաղության:

ՍԿԶԲՈւՆՔԵՐԸ

  • Համագործակցային և գործընկերային հարաբերություններ
  • Ժողովրդավարական կառավարում և մարդու իրավունքներ
  • Համապարփակ և նորարարական մոտեցում
  • Արհեստավարժություն, գերազանցություն, ներառականություն ու հաշվետվողականություն
  • Բազմազանության և հավասարության նկատմամբ հարգանք

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐ

  • Խթանել «հոլիստիկ անվտանգության» մտածողությունն ու «համահասարակական» (whole-of-society) և «համակառավարական» (whole-of-government) մոտեցումները
  • Նպաստել Համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի (ՀՊԱՀ) ներդրմանը
  • Խթանել անվտանգային ոլորտի ժողովրդավարական վերահսկողությունը
  • Կամրջել քաղաքականությունը, պրակտիկան, գիտելիքն ու միջազգային փորձը անվտանգության և արտաքին քաղաքականության ոլորտում
  • Աջակցել «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» ԿԽԱ օրակարգի տեղայնացմանն ու գործնական իմպլեմենտացմանը
  • Զարգացնել անվտանգության և արտաքին քաղաքականության ոլորտի ներկա և ապագա մասնագետների, հետազոտողների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնագիտական կարողություններն ու ռազմավարական դերակատարումը
  • Աջակցել խաղաղաշինական գործընթացներին