Նորություններ

ԿԳԱՃ նախագահ Արմինե Մարգարյանը բարձր մակարդակի համաժողովում Ներկայացրել է հիմնարար հետազոտության նախնական արդյունքները

2025 թվականի նոյեմբերի 27-ին ԿԳԱՃ հիմնադիր և նախագահ Արմինե Մարգարյանը զեկույցով հանդես եկավ «Արդյունավետ պաշտպանություն և անվտանգություն. կանանց նշանակալի մասնակցության առաջխաղացում Հայաստանի զինված ուժերում և զինված ուժերից դուրս» խորագրով բարձր մակարդակի միջազգային համաժողովում։

Համաժողովը կազմակերպվել էր ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի, Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության և «ՄԱԿ 

Ելույթի ընթացքում Արմինե Մարգարյանը ներկայացրեց ԿԳԱՃ ընթացիկ, «Քաղաքականությունից դեպի գործնական քայլեր. «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի ներառումը Հայաստանի պաշտպանական բարեփոխումներում. վերահսկողություն, հաշվետվողականություն և արդյունավետ անվտանգություն» հետազոտական ծրագրի նախնական արդյունքները: Ծրագիրն իրականացվում է Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ֆինանսական աջակցությամբ։

Իր խոսքում Արմինե Մարգարյանն ընդգծեց «Կանայք, Խաղաղություն և Անվտանգություն» (ԿԽԱ) օրակարգի ներառման կարևորությունը Հայաստանի ընթացիկ պաշտպանական բարեփոխումներում։ Ըստ նրա Հայաստանի՝ համապարփակ պաշտպանական բարեփոխումների իմպլեմենտացմանը զուգահեռ, հետազոտական և վերլուծական համայնքը նույնպես պետք է ակտիվ դերակատարում ունենա՝ ամրապնդելու անվտանգային ոլորտի լավ կառավարումը, հաշվետվողականությունը և փաստահեն որոշումների կայացմանը։

Տասնամյակներ շարունակ աշխարհի զինված ուժերը, այդ թվում՝ Հայաստանի, գործել են սահմանափակող կարծրատիպի ներքո, այն է՝ տղամարդիկ կռվում են, կանայք՝ աջակցում։ Ներկայիս արագ փոփոխվող անվտանգային միջավայրը պահանջում է նոր մոտեցումներ։ Ժամանակակից պաշտպանական կառույցներն ավելի ու ավելի են գիտակցում, որ ներառականությունը, բազմազան առաջնորդությունը և գենդերային զգայուն կառուցվածքները կարևոր են գործառնական արդյունավետության և ռազմավարական կայունության համար։

Հետազոտությունն ուղղված է գնահատելու.

  • ինչպես է ԿԽԱ օրակարգն ինտեգրվում Հայաստանի պաշտպանական բարեփոխումներում, և
  • արդյոք գոյություն ունեցող վերահսկողական և հաշվետվողական մեխանիզմներն արդյունավետորեն աջակցում են այս ինտեգրմանը։

Արմինե Մարգարյանն իր խոսքն ավարտեց՝ նշելով, որ ներկայացված բազմաթիվ թեմաներ՝ կանանց համար զինված ուժեր մտնելու ուղիները, ղեկավար պաշտոններ զբաղեցնելու հնարավորությունները, զինված ուժերում և դրանից դուրս գենդերային կարծրատիպերը, ինչպես նաև կանանց համար նախատեսված մարտական համազգեստն ու հանդերձանքը, արձագանք գտան նաև այլ հարգարժան բանախոսների, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի «Կանայք, Խաղաղություն և Անվտանգություն» հարցերով հատուկ ներկայացուցիչ տիկին Իրենե Ֆելինի և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան տիկին Անահիտ Մանասյանի կողմից, և կշարունակեն զարգացվել համաժողովի ընթացքում։

ԿԳԱՃ-ը հավատարիմ է մնում ներառական, փաստահեն պաշտպանական բարեփոխումների առաջխաղացմանը և Հայաստանի անցմանը դեպի Համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգ։