ԿԳԱՃ – ն այսօր
«Առանց փողկապ» հանդիպումը ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հետ
Ս.թ. ապրիլի 1-ին, «Դիմակայունության դպրոց» ծրագրի շրջանակներում, տեղի ունեցավ երիտասարդների համար «Առանց փողկապ» հանդիպում՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հետ:
Հանդիպումը մեկնարկեց հարց ու պատասխանի ձևաչափով և շարունակվեց մտքերի փոխանակմամբ: Երիտասարդների կողմից ներկայացված հարցադրումները վերաբերում էին ներկայիս «խաղաղություն vs պատերազմ» ներքաղաքական, ինչպես նաև «իրական Հայաստան vs պատմական Հայաստան» դիսկուրսներին:
Հարցադրումներն ու քննարկումները զարգացան նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացների, «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի, կրթական համակարգում խաղաղության խոսույթի նշանակության, ինչպես նաև խաղաղության գործընթացի վրա Ադրբեջանի վերջին հայտարարությունների հնարավոր ազդեցության շուրջ: