Պանել 3: Արդիականացնելով պաշտպանությունը. Համապարփակ անվտանգության ռազմական բաղադրիչը

Հիբրիդային սպառնալիքներով, վիճարկվող ինքնիշխանությամբ և բարդ փոխադարձ կախվածությամբ բնորոշվող ժամանակաշրջանում զինված ուժերի դերը պետք է զարգանա ավանդական պատերազմական գործառույթների սահմաններից անդին։ Ժամանակակից անվտանգային մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է կառուցել ժամանակակից բանակ, որն ի վիճակի կլինի պաշտպանել ոչ միայն երկրի սահմանները, այլև ժողովրդավարական և դիմակայուն հասարակությունների հիմքերը։ Այդ իսկ պատճառով, որպես համապարփակ անվտանգության հիմնական սյուներից մեկը, ժամանակակից զինված ուժերը պետք է լինեն արհեստավարժ, հաշվետու, ինչպես նաև ռազմավարական առումով ինտեգրված ազգային դիմակայունության համար անհրաժեշտ համահասարակական մոտեցմանը (whole-of-society approach)։
Սույն պանելային քննարկումը կներկայացնի, թե պաշտպանական բարեփոխումները, երբ հիմնված են ժողովրդավարական հաշվետվողականության վրա և ներդրված են ազգային ռազմավարության ընդհանուր տեսլականում, ինչպես են նպաստում հասարակական դիմակայունության ամրապնդմանն ու ռազմավարական զսպման ձևավորմանը։ Քննարկումը կծավալվի նաև զինված ուժերի՝ ոչ ավանդական սպառնալիքներին արձագանքելու դերի շուրջ:
Պանելիստները կքննարկեն՝
- Հայաստանի և գործընկեր երկրների պաշտպանական առաջնահերթությունների և կարողությունների զարգացմանը միտված մոտեցումներ՝ ի պատասխան տարածաշրջանային և գլոբալ փոփոխվող սպառնալիքներին
- Պաշտպանական բարեփոխումներին և զինված ուժերի կառուցվածքի, դոկտրինի և պատրաստվածության արդիականացմանը վերաբերող հարցեր
- Պաշտպանության պլանավորման գործընթացներում կիբեռանվտանգության, հիբրիդային և առաջացող տեխնոլոգիաների ինտեգրմանը վերաբերող հարցեր
- Պահեստազորի և տարածքային պաշտպանության դերակատարությանը՝ Ազգային անվտանգությունն ու հասարակական դիմակայունությունը փոխկապակցելու համատեքստում