- Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն | 2025
- «Քաղաքականությունից դեպի գործնական քայլեր. «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի ներառումը Հայաստանի պաշտպանական բարեփոխումներում. վերահսկողություն, հաշվետվողականություն և արդյունավետ անվտանգություն»
- Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն | 2024
«Դիմակայունության դպրոց» ծրագիր
«Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» (ԿԳԱՃ) մտակենտրոնը հայտարարում է «ԴԻՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑ» ծրագրի մեկնարկը:
ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏԸ
Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը, անցումն ավանդական դաշնակցային հարաբերություններից դեպի ռազմավարական գործընկերային ցանցի ընդլայնման, ինչպես նաև նախապատերազմյան անվտանգային համակարգից անցումը դեպի անվտանգային ոլորտի համալիր բարեփոխումների, ընթանում են գլոբալ անորոշության, հիբրիդային սպառնալիքների ազդեցության, փխրուն ժողովրդավարական ինստիտուտների և հասարակական աճող բևեռացվածության պայմաններում: Առաջիկա 2–3 տարիների ընթացքում այս մարտահրավերներն ավելի կսրվեն՝ զգայուն նախընտրական և հետընտրական փուլերի ազդեցությամբ:
Այս համատեքստում առանձնահատուկ թիրախում է հայտնվել հայաստանյան երիտասարդությունը՝ որպես հասարակության՝ հիբրիդային հարձակումների և FIMI նկատմամբ առավել զգայուն շերտ: Երիտասարդները, որոնք չեն տեսել նախկին ավտորիտար համակարգերի բացասական կողմերը կամ չունեն քաղաքագիտական բավարար գիտելիքներ, կարող են հեշտությամբ հրապուրվել «ուժեղ ձեռքի» գաղափարախոսությամբ, որը հմտորեն փաթեթավորվում է որպես «արդյունավետ կառավարում: Լինելով թվային տիրույթի հիմնական սպառողը՝ երիտասարդներն ուղղակիորեն կրում են վերոնշյալ սպառնալիքների ազդեցությունը, ինչը նպատակ ունի խարխլել նրանց վստահությունը Հայաստանի Հանրապետության պետական ինստիտուտների և ժողովրդավարական ապագայի հանդեպ:
Առաջիկա խորհրդարանական ընտրություններին հաջորդիվ ձևավորվելիք քաղաքական միջավայրը (անկախ դրանց արդյունքներից) ավելի է ընդգծելու արտաքին քաղաքականությանն ու անվտանգությանը վերաբերող գործընթացներում լավ կառավարման սկզբունքների արդյունավետ կիրարկման հրամայականը:
ԾՐԱԳՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸ
Ծրագրի ռազմավարական նպատակը հիբրիդային սպառնալիքների և FIMI նկատմամբ դիմակայուն և մասնակցային անվտանգային էկոհամակարգի ձևավորմանը նպաստելն է:
ԾՐԱԳՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Երիտասարդության շրջանում կրիտիկական մտածողության զարգացում
- Հասարակական համախմբվածության, դիմակայունության և հոգեբանական անվտանգության ամրապնդում
- Անվտանգային ոլորտի լավ կառավարման սկզբունքների կիրարկում
- Ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ հանրային վստահության բարձրացում
Վերոնշյալ ազմավարական նպատակի և ուղղությունների ապահովման նպատակով Ծրագիրը կներառի ներքոնշյալ գործողությունները.
- Երիտասարդների և պետական ինստիտուտների ներկայացուցիչներ միջև «Առանց փողկապ» հանդիպումների շարք Երևանում, Վայոց Ձորում, Սյունիքում, Լոռիում և Տավուշում
- Ծրագրին նախորդիվ և հարջորդիվ ԿԳԱՃ-ի կողմից երիտասարդների շրջանում հարցումների անցկացում
- ԿԳԱՃ-ի կողմից ոլորտային քաղաքական առաջարկների մշակում և իրազեկման արշավներ