Խաղաղաշինություն
Խաղաղաշինությունը ներառում է նախաձեռնություններ և նախագծեր, որոնք ուղղված են խաղաղ միջնորդությանը, երկխոսություններին և խաղաղ գործընթացներին կանանց նշանակալի մասնակցության ապահովմանը, խաղաղության կին միջնորդների ցանցերի ընդլայնմանը և փորձի փոխանակմանը:
Թեմատիկ հետազոտություններ, քաղաքականությունների ձևավորմանը միտված առաջարկներ և իրազեկման գործողություններ
- Մենք բացահայտում ենք Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության և անվտանգային համակարգի, տարածաշրջանային և գլոբալ անվտանգային ճարտարապետության առկա թերությունները, հնարավորություններն ու միտումները
- Մենք մշակում ենք անկախ, անաչառ, գիտելիքահեն և նորարարական առաջարկներ՝ միտված Հայաստանի Հանրապետության պետականության հարատևմանը, տարածաշրջանային և գլոբալ անվտանգության երկարակյաց, դիմացկուն և հուսալի ճարտարապետության ձևավորմանը:
«Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգ
Մենք խթանում ենք «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգը ՝ մասնակցելով, մշակելով և իրականացնելով այնպիսի նպատակային նախաձեռնություններ և նախագծեր, որոնք ընդգրկում են չորս միջանցիկ ոլորտներ՝ կանանց մասնակցություն, կանանց և աղջիկների պաշտպանություն, հակամարտությունների կանխարգման միջոցառումներ, օժանդակություն և վերականգնում: