Նորություններ

«Առանց փողկապ» հանդիպում ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հետ

Program: Դիմակայունության դպրոց

«Դիմակայունության դպրոց» ծրագրի շրջանակում մեկնարկել ենք «Առանց փողկապ» ձևաչափով հանդիպումները ՀՀ մարզերում։ Առաջին հանդիպումը տեղի ունեցավ Վանաձոր քաղաքում, ս.թ.  ապրիլի 22-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հետ:

Ավելի քան 3 ժամ տևած հանդիպման ընթացքում նախարար Պապոյանը երիտասարդներին ներկայացրեց  Հայաստանի տնտեսության զարգացման միտումներն ու ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը: Անդրադարձ կաատրվեց արտահանման դիվերսիֆիկացմանըինչպես նաև գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված պետական օժանդակության գործիքակազմին։