Նորություններ

Հանդիպումներ ԵՄ ինստիտուտների և առաջատար եվրոպական մտակենտրոնների հետ Բրյուսելում

«Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» մտակենտրոնի նախագահ Արմինե Մարգարյանը, հայկական վերլուծական կենտրոնների պատվիրակության կազմում, մասնակցել է Բրյուսելում կայացած ճանաչողական այցին։ Այն իրականացվել է Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող և Particip GmbH-ի կողմից իրականացվող «Գիտելիքի և քաղաքականության կամրջում․ հայկական վերլուծական կենտրոնների հզորացում» ծրագրի շրջանակում։

Այցի ընթացքում մի շարք հանդիպումներ են տեղի ունեցել Եվրոպական քաղաքականության կենտրոնի (EPC), Եվրոպական քաղաքական հետազոտությունների կենտրոնի (CEPS), Եվրոպական հանձնաժողովի Արևելյան հարևանության գլխավոր տնօրինության (DG ENEST), Եվրոպական խորհրդարանի, «Egmont» ինստիտուտի, «Bruegel» վերլուծական կենտրոնի, «IRSEM Europe»-ի և Եվրոպական արտաքին գործողության ծառայության (EEAS) ներկայացուցիչների հետ: Այցը հրաշալի հնարավորություն էր՝ քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ՝ սկսած տարածաշրջանային խաղաղությունից ու անվտանգությունից մինչև Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացման օրակարգ, ինչպես նաև ուսումնասիրելու համագործակցության հնարավոր ուղիներ։

Շնորհակալություն ենք հայտնում Եվրոպական միությանն ու «Particip GmbH»-ին՝ այցը բարձր մակարդակով կազմակերպելու, ինչպես նաև «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» մտակենտրոնին պատվիրակության կազմում ներառելու համար: