ԿԳԱՃ – ն այսօր
«Առանց փողկապ» հանդիպում «ՀԷՑ» ՓԲԸ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հետ
Ս.թ. ապրիլի 9-ին, «Դիմակայունության դպրոց» ծրագրի շրջանակներում, տեղի ունեցավ երիտասարդների համար «Առանց փողկապ» հանդիպում՝ «ՀԷՑ» ՓԲԸ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հետ:
Հանդիպումը մեկնարկեց Ռոմանոս Պետրոսյանի կողմից ոլորտում կատարվող համալիր բարեփոխումների ներկայացմամբ և շարունակվեց հարց ու պատասխանի և ինտերակտիվ քննարկման ձևաչափով:
Երիտասարդների կողմից ներկայացված հարցադրումները վերաբերում էին ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումների, ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի և փոքր մոդուլային ռեակտորների արդիականացման գործընթացի համատեքստում Ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման վերաբերյալ ՌԴ-ի հետ ստորագրված պայմանագրի հնարավոր վերանայամանը, Իրանի հետ գործող էներգետիկ swap համակարգին, «ՀԷՑ»-ի ապագա կարգավիճակին և էլեկտրաէներգիայի սակագնի հնարափոր փոփոխությանը վերաբերող հարցերին:
Երիտասարդների հետաքրքրության շրջանակը ներառում էր նաև Հայաստանի էներգետիկ համակարգի վրա Firebird ընկերության կողմից Հայաստանում կառուվելիք ԱԲ կենտրոնի հնարավոր ազդեցությանը և Ադրբեջանի և Թուրքիայի հետ էներգետիկ ոլորտում համագործակցության հնարավորություններին: