Նորություններ

Համահասարակական խորհրդակցություններ | Հայտարարություն

«Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» ծրագրի շրջանակներում, 2026 թվականի հուլիսի 1-ից 27-ը, «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետություն» (ԿԳԱՃ) մտակենտրոնը կազմակերպում է համահասարակական խորհրդակցություններ՝ ռազմամարզական կառույցների, անվտանգային խնդիրներով մասնագիտացված վերլուծական կենտրոնների/ՀԿ-ների, ռազմաարդյունաբերական ընկերությունների և կիբերանվտանգության մասնագետների հետ:

Խորհրդակցությունների ժամանակացույցը և անցկացման վայրը.

Բոլոր հանդիպումները տեղի կունենան ԿԳԱՃ գրասնյակում՝ ք. Երևան, Մյասնիկյան պողոտա, 1/6 շենք (Կենտրոն վարչական շրջան). հասցեով, համաձայն հետևյալ ժամանակացույցի.

  • Հուլիսի 1 – 4. Ռազմամարզական կառույցներ,
  • Հուլիսի 6 – 11. Անվտանգային խնդիրներով մասնագիտացված վերլուծակ կենտրոններ և ՀԿ-ներ,
  • Հուլիսի 13 – 18. Ռազմաարդյունաբերական ընկերություններ,
  • Հուլիսի 20 – 25. Կիբերանվտանգության մասնագետներ:

Այս նախաձեռնությունը միտված է Համապարփակ պաշտպանության և անվտանգության հայեցակարգի (ՀՊԱՀ) ներդրմանն ու համահասարակական մոտեցման գործնական իրականացմանը նպաստելուն: Խորհրդակցությունների նպատակն է գույքագրել ճգնաժամային իրավիճակներում պետական հատվածի հետ համագործակցության՝ վերոնշյալ սուբյեկտների փորձառությունը, վեր հանել առկա բացերն ու համակարգման խնդիրները, ինչպես նաև տեղորոշել ճգնաժամային իրավիճակներում նրանց պատրաստվածության կարողությունները:

Խորհրդակցությունների արդյունքներով ԿԳԱՃ մտակենտրոնը կմշակի քաղաքականության մշակման փաստաթուղթ (առաջարկների փաթեթ)՝ ամփոփելով և ներառելով մասնակիցների բոլոր դիտարկումներն ու վերհանված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկները: Այս դիտարկումներն ու մշակված փաստաթուղթը նաև ներկայացվելու և քննարկվելու են խորհրդակցություններին հաջորդող «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» համաժողովի՝ «Համահասարակական պատրաստվածություն» խորագրով պանելային քննարկման ժամանակ: Փաստաթուղթը կտարածվի շահագրգիռ պետական մարմինների, համահասարակական մոտեցման այլ դերակատարների և միջազգային գործընկերների շրջանում: